Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Արաբական գարնան» պատճառով սնանկացել Է Ռուսաստանի՝ մրգերի խոշորագույն ներմուծողը

12:04, 22 Փետրվար, 2012

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի՝ մրգերի խոշորագույն ներմուծողը՝ «Ջեյ Էֆ Սի խումբը» (JFC), նախաձեռնել Է սեփական սնանկացման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամլո տեղեկագրում:  Համապատասխան դիմումը JFC-ն ներկայացրել Է Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի իրավարար դատարան:   

Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, սնանկացման պատճառ են դարձել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած մի շարք հեղափոխությունների՝ այսպես կոչված «արաբական գարնան» հետեւանքները: Ընկերության վաճառքների շուրջ 30 տոկոսը բաժին Էր ընկնում Միջերկրական ծովի երկրներին: Անկայուն իրադրությունը հանգեցրել Է ոչ միայն մատակարարումների խախտման, այլեւ մրգեր  արտադրողների հետ գործարար կապերի խզման, ինչպես նաեւ սպասակյալների դեբիտորական պարտքը չվերադարձնելուն:      

JFC-ն Ռուսաստանի շուկային բանանի մատակարարման  առաջատարն Է 12 տարի: Ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների՝ խմբի վաճառքները գնահատվում են տարեկան 600 – 650 միլիոն դոլար: Ընկերությանը բաժին Է ընկնում Ռուսաստանի շուկայում բանանի վաճառքի շուրջ 40 տոկոսը:

Դիտվել է 201 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ