Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Իրանի անվտանգության ուժերը սպանել են ահաբեկիչների

11:44, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության ուժերը փետրվարի 22-ին երկրի հարավարեւելյան հատվածի Սիսթան եւ Բալուչիստան շրջանում սպանել են Պակիստանում հիմնադրված «Jundullah» ահաբեկչական խմբի չորս անդամների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Presstv.ir-ը: Չորս ահաբեկիչներն էլ սպանվել են Իրանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացվող անակնկալ գործողությունների ժամանակ: Աշխատակիցներից մեկը նույնպես զոհվել է: Ոստիկանական գործողությունները հաջորդել են տեղական եւ ազգային հետախուզական խմբերի կողմից իրականացվող մի շարք հավաքներին եւ դետեկտիվ աշխատանքներին: «Jundullah»-ի ահաբեկիչները բազմիցս ռմբակոծություններ են իրականացրել Իրանում, ներառյալ մի քանի գրոհներ Իրանի  Սիսթան եւ Բալուչիստան  շրջանում, որը սահմանակից է Աֆղանստանին եւ Պակիստանին:

2010 թ-ի դեկտեմբերին Իրանի Չաբահար քաղաքում տեղի ունեցած գրոհի հետեւանքով զոհվել է 38 մարդ, 90-ը` վիրավորվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ:

Դիտվել է 384 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ