Լիբանանը չի մասնակցի «Սիրիայի ընկերները» խորհրդաժողովին
11:35, 22 Փետրվար, 2012ԲԵՅՐՈՒԹ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրին հայտարարել է, որ նա թունիսցի իր գործընկեր Ռաֆիկ Աբդ ալ Սալամից ստացել է Թունիսում փետրվարի 24-ին կայանալիք խորհրդաժողովին մասնակցելու հրավեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական sana.sy -ը, արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը հրաժարվել է մասնակցել «Սիրիայի ընկերները» խորհրդաժողովին:
Նախարարի խոսքով` նման որոշումն ընդունվել է Սիրիայի ներքին գործերի մեջ չխառնվելու հիմքից ելնելով` ավելացնելով, որ որոշումը համապատասխանում է լիբանանցիների շահերին:
Դիտվել է 76 անգամ

Ֆոտոհոսք
RSS
