Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Վրաստանում ավելի քան 1 մլն 200 հազար ընտանիքներ 12-դոլարանոց Էներգավաուչերներ կստանան

11:08, 22 Փետրվար, 2012

ԹԲԻԼԻՍԻ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Անդրիա Ուրուշաձեն հայտնել Է, որ հանրապետությունում սկսվել Է 20-լարիանոց (մոտավորապես 12 դոլար) Էներգավաուչերների բաշխման գործընթացը, որոնք, ինչպես ենթադրվում Է՝ կստանան  ավելի քան 1 մլն 200 հազար ընտանիքներ:  

«Վաուչերների բաժանումն սկսվել Է Թբիլիսիում եւ այլ խոշոր քաղաքներում, եւ մենք ենթադրում ենք, որ վաուչերներ կստանան  ավելի քան 1 մլն 200 հազար ընտանիքներ»,- լրագրողներին հայտարարել Է Ուրուշաձեն կառավարության՝ նախօրյակին կայացած նիստից հետո: 

Ինչպես նշել Է առողջապահության նախարարությանն առընթեր սոցիալական սպասարկման գործակալության ղեկավար Իրակլի Նադարեյշվիլին, վաուչերով նախատեսված գումարը բաժանորդների հաշիվներին կփոխանցվի մինչեւ մարտի 31-ը:

Վաուչերների բաժանման նախաձեռնողը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Նա նշել Է, որ անսովոր ցուրտ ձմռան պատճառով բնակչությունը ԷլեկտրաԷներգիայի օգտագործման հետ կապված չնախատեսված ծախսեր Է կատարել: Ընդամենը տվյալի ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Է 25 մլն լարի (շուրջ 15 մլն դոլար):

Դիտվել է 188 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ