Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Քուրդ պատգամավորը խոսել է հայերեն

10:45, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները բանտում հացադուլ անող Շըրնաքի պատգամավորներին, ինչպես նաեւ քրդական հարցի լուծման համար բանակցային գործընթաց սկսելուն աջակցելու նպատակով փետրվարի 21-ին երկօրյա հացադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը:

Քրդական կուսակցության ներկայացուցիչները կազմակերպված հավաքի ժամանակ հանդես են եկել «Հացադուլի մեջ ենք», «Լուծումը բանակցային գործընթացի մեջ է», «Լուծումը երկխոսության մեջ է» պաստառներով: Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ քրդական կուսակցության անդամ Փերվին Բուլդան բացման խոսքը քրդերեն է ասել: Նրանից հետո ամբիոնին մոտեցած մեկ այլ քուրդ պատգամավոր Քըշանաքը իր խոսքը սկսել է քրդերեն, հայերեն, հունարեն, լազերեն, ասորերեն, չերքեզերեն, արաբերեն և թուրքերեն լեզվով հետևյալ հայտարարությամբ. «Հարգելի’ եղբայրներ, մայրենի լեզուն պատիվ է»: 

Դիտվել է 139 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ