Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ որոշում է կայացրել

19:22, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խախտել է խոսքի ազատությունը` կալանքի տակ վերցնելով լրագրող Էրբիլ Թուշալփին, ով իր հոդվածներում քննադատում էր երկրի վերչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Զամանը» գրում է, որ նման որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական  դատարանը:

Թուրքական դատարանը պարտավորեցրել է Էրբիլ Թուշալփին վճարել շուրջ 5700 դոլար` երկրի վարչապետին քննադատող իր երկու հոդվածների համար, որոնք տպագրվել էին 2004 և 2005 թվականներին «Բիրղյուն» թերթում:
Լրագրողը շարունակաբար պնդում էր, որ հոդվածները նպատակ են ունեցել քննադատել Էրդողանին, ոչ թե վիրավորել նրան, սակայն դատարանը որոշեց, որ հոդվածներն անցել են թույլատրելի քննադատության սահմանները:  

Թուրքիայի վճռաբեկ դատարանը հրաժարվել է գործը վարույթ ընդունել, ինչից հետո գործը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստրասբուրգի դատարանի որոշման մեջ նշվում է, որ ներպետական դատական ատյանների որոշումները «խախտել են Թուշալփի խոսքի ազատությունը»: ՄԻԵԴ-ը մասնավորեցրել է, որ քաղաքական քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր քննադատության պարագայում: «Էրդողանը պետք է ցուցաբերեր հանդուրժողականության ավելի բարձր աստիճան»,- նշում է թերթը:  

«Ճիշտ է, որ պարոն Թուշալփն օգտագործել է երգիծական ոճ իր քննադատության մեջ: Այս համատեքստում դատարանը շեշտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»,- նշվում է դատարանի որոշման մեջ:

ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն` Թուրքիան պարտավոր է 5000 եվրո Էրբիլ Թուշալփին:

Դիտվել է 134 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ