Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ԵՄ-ը պետք է միջամտի քրդական խնդրի լուծմանը Թուրքիայում. Ֆրանսիացի սենատոր

16:51, 21 Փետրվար, 2012

ՓԱՐԻԶ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության կոմունիստ նախագահ, Սենատի օրենսդիր հանձնաժողովի անդամ Նիկոլ Բորվո Կոհեն-Սիթը արտաքին գործերի նախարար Ալեն Ժուպեին հղած նամակում պահանջել է, որպեսզի Ֆրանսիան եւ Եվրամիությունը միջամտեն Թուրքիայում քրդական խնդրին քաղաքական լուծում գտնելու գործին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ANF լրատվական գործակալությունը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ուշադրությունն ուղղելով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` քրդերի նկատմամբ դաժան ճնշումներին եւ Քրդստանի հասարակությունների միության (KCK) դեմ գործողություններին, Կոհեն-Սիթը Ֆրանսիայից եւ ԵՄ-ից պահանջել է խստորեն դատապարտել այդ «նմանը չունեցող» ճնշումները:

«ԱԶԿ իշխանությունը դաժան ճնշումների է ենթարկում մշակութային ազատություններ եւ ինքնության ճանաչում պահանջող իր քուրդ քաղաքացիներին: Թուրքիայում շարունակվում են քրդերի զանգվածային ձերբակալությունները: 2009 թ-ից այս կողմ` Թուրքիայում 9 հազար քրդեր են նետվել բանտեր: Թուրքական կառավարությունը չի խուսափում անգամ բանտ նստեցնել քուրդ ժողովրդի ընտրյալներին: Քրդական միակ խորհրդարանական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» 6200-ից ավելի անդամներ բանտերում են գտնվում: Նրանց մեջ հարյուրից ավելի քաղաքապետեր, լրագրողներ, տարածաշրջանային եւ քաղաքային խորհուրդների, նույնիսկ` խորհրդարանական անձեռնմխելիություն ունեցող պատգամավորներ կան: Թուրքիայում դեմոկրատիայի ոտնահարումներին հակազդել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները խոսում են հարյուրավոր երեխաների բանտեր նետվելու մասին: Բնատարկյալների թվում են նաեւ ակադեմիկոս Բուշրա Էրսանլըն եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն: Թուրքական բանակը ամիսներ շարունակ ռմբակոծում է քուրդ ապստամբների` Իրաքի սահմանում գտնվող ճամբարները, ինչի արդյունքում, ինչպես վերջերս` Ուլուդերեյում, անթիվ քաղաքացիական անձինք են սպանվում: Թուրք զինվորները Մալաթիայում գազանաբար մասնատել են 34 քուրդ ապստամբների, որոնց նկատմամբ միջազգայնորեն արգելված զենքեր են կիրառվել: Ֆրանսիան եւ ԵՄ-ը պետք է խստորեն դատապարտեն թուրքական իշխանությունների այդ բռնությունները եւ մասնակցեն քրդական խնդրի քաղաքական լուծում գտնելու գործին», -նամակում նշել է ֆրանսիացի սենատորը:

Դիտվել է 82 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ