Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Իսրայելցիները չեն ցանկանում հանգիստն անցկացնել Թուրքիայում

16:49, 21 Փետրվար, 2012

ԹԵԼ ԱՎԻՎ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում անցկացված հարցումները ցույց են տվել, որ Թուրքայի եւ այդ երկրի միջեւ վերջին շրջանում ծագած քաղաքական ճգնաժամն ազդել է նաեւ զբոսաշրջության ոլորտի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անկարա» լրատվական գործակալությունը, հարցվածների 77 տոկոսը հայտնել է, որ անգամ անվճար չեն ցանկանում իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում:

Իսրայելյան Yedioth Ahronoth թերթի համաձայն` հունվարին անցկացված հարցումներով` նախկինում Թուրքիան իրենց համար ամենալավ հանգստավայրը համարող իսրայելցիներն այժմ գերադասում են հեռու մնալ այդ երկիր այցելություններից: Թուրքիայում հանգստանալ չցանկացած իսրայելցիների մեջ գերակշռել են տղամարդիկ, երիտասարդները եւ աշխարհիկ հայացքներով անձինք:

Դիտվել է 67 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ