Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

«Տանիքը փլվել է» Թուրքիայում արտահայտման ազատության գլխին

15:10, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրատվամիջոցները շարունակում են հեղեղված մնալ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հրապարակումներով: Glendale News-Press-ը մեջբերել է Hurriyet-ի սյունակագիր Դեյվիդ Ջադսոնի հոդվածը, որում նշված է, որ հազարավոր մարդիկ անցած ամիս դուրս էին եկել փողոցներ` հիշելու թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին, ով հինգ տարի առաջ  (հունվարի 19-ին) սպանվեց ազգայնական դեռահասի կողմից: Փողոցներում հավաքված մարդկանց քանակը նաեւ փաստում եւ ապահովում էր այն դժգոհության մակարդակը, թե ինչպես է Թուրքիայում դիտարկվում մամուլը եւ դրա ազատությունը: Դեյվիդ Ջադսոնի գրել է. «Առանց հաշվի առնելու կառավարության ձեռքբերումները, կասեմ, որ տանիքը պարզապես փլվել է Թուրքիայում արտահայտման ազատության գլխին»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վերջերս հրապարակել է իր ամենամյա մամուլի ազատության ցուցիչը, որտեղ Թուրքիան 10-ով իր դիրքերը զիջել է` հասնելով աշխարհում 148-րդին: Այն Թուրքիան դասել է այնպիսի երկրների շարքին, ինչպիսիք են Կոնգոն եւ Մալավին:

Դիտվել է 83 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ