Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Էրդողանն անցնում է գործի

12:31, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ անգամ վիրահատվելուց հետո առաջին անգամ դուրս է եկել տնից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Էրդողանը, ով փետրվարի 10-ին երկրորդ անգամ էր վիրահատվել և մինչ օրս հանգստանում էր տանը, փետրվարի 20-ին առաջին անգամ դուրս է եկել տնից և կնոջ հետ ուղևորվել Թարաբյա պալատ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ նրա հանդիպումը տևել է մոտ 2 ժամ: «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Հուսեյն Չելիքը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի վարչապետն այս շաբաթն էլ է անցկացնելու Ստամբուլում: Չելիքը Էրդողանի առողջական վիճակը դրական է  գնահատել: «Այս շաբաթ Ստամբուլում կլինի, բայց արդեն կսկսի աշխատել: Առաջիկա շաբաթվանից սկսած Անկարայում կլինի»,- նշել է նա: 

Դիտվել է 70 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ