Աշխարհի ամենացածրահարկ մայրաքաղաքը Թեհրանն է
13:12, 21 Փետրվար, 2012ԹԵՀՐԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանը համարվում է աշխարհի ամենացածրահարկ մայրաքաղաքը: Թեհրանում շինությունների միայն 2 տոկոսն ունի 9 եւ ավելի հարկ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական alef.ir -ը, Թեհրանում բազմաթիվ շինություններ երկհարկանի են: Թեհրանի քաղաքապետարանից հայտնել են, որ վերջերս քաղաքային իշխանությունները նոր օրինագիծ են հաստատել, որի համաձայն` մինչեւ 2026 թ-ը մայրաքաղաքում կավելանա երկհարկանի շինությունների թիվը:
Թեհրանն այժմ գտնվում է զարգացման փուլում եւ մի քանի օրինագծեր է ընդունել կապված երկրում բնակելի շինություններ եւ բիզնես կենտրոնների կառուցելու վերաբերյալ:
Թեհրանն իրանական շատ քաղաքների նման գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, եւ սա պատճառներից մեկն է, որ քիչ են բարձրահարկ շինությունները:
Դիտվել է 97 անգամ

Ֆոտոհոսք
RSS
