Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Դպրոցի թուրք տնօրենը անկարգ երեխաներից ազատվելու նոր միջոց է առաջարկել

11:20, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրզրումի անվտանգության ուժերի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Դումփլուփընար նախակրթական դպրոցի տնօրենը ապշեցնող հայտարարություն է արել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը:

Հանդիպմանը ելույթ է ունեցել Աթաթյուրքի անվան համալսարանի գրականության ֆակուլտետի ընդհանուր սոցիոլոգիայի և մեթոդոլոգիայի բաժնի ղեկավար Յըլդըզ Աքփոլաթը: Նա քննադատել է այն երևույթը, որ դպրոցներում երեխաները հակված են բռնության և կարծիք է հայտնել, որ դրա պատճառը երեխայի ծնողներն են և նրան շրջապատող միջավայրը: Նրանից հետո ելույթ ունեցած Դումփլուփընար նախակրթական դպրոցի տնօրեն Մուստաֆա Այդընը հայտարարել է, որ երեխան այնպիսին է, ինչպիսին  իր ընտանքին է: Նա մի միջոց է առաջարկել նմանօրինակ երեխաներից ազատվելու համար: «Հանցագործների արյունը թող վերցնեն և գենային քարտեզ պատրաստեն: Երբ երեխան կծնվի, թող արյան անալիզ անեն: Եթե երեխան վնասակար լինի մեր հայրենիքի, մեր երկրի համար, թող միանգամից վերացվի»,- ասել է նախակրթական դպրոցի տնօրենը: 

Դիտվել է 81 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ