Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ալիեւների կոռուպցիոն գործունեությունը ամերիկյան հեռուստաալիքում.ՏԵՍԱՆՅՈՒԹ

10:53, 21 Փետրվար, 2012

ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան CNBC հեռուստաալիքի հանրահայտ թղթակից Սկոթ Ջոնը աշխարհում շրջանառվող «կեղտոտ փողերի» մասին ռեպորտաժ է պատրաստել, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը հանդես է գալիս գլխավոր դերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ռեպորտաժի անոնսում ցուցադրվում են Իլհամ Ալիեւի դուստր Լեյլա Ալիեւայի շքեղ կյանքը, Ալիեւի 11-ամյա որդու Դուբայում ունեցած տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ առանձնատները պատկերող կադրեր:

«Աշխարհի ամենաշքեղ վայրերը թռչող ռեակտիվ ինքնաթիռները, տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ վիլլաները գնվել են նավթով հարուստ երկրների իշխող ընտանիքների գողացած փողերով: Ենթադրվում է, որ ամեն տարի աշխարհում շրջանառվող կոռուպցիոն փողերի ծավալն անցնում է 1.5 տրիլիոն դոլարը: Այն դեպքում, երբ երկրի բնակչությունն ապրում է աղքատության եւ սպառնալիքի տակ, իշխանական ընտանիքներն ապրում են շքեղության եւ ցոփության մեջ», -ասվում է ամերիկյան հեռուստաալիքի հրապարակման անոնսում:

Նշվում է, որ Ալիեւների ընտանիքի մասին այդ խայտառակ ռեպորտաժը CNBC հեռուստաալիքը ցուցադրելու է փետրվարի 23-ին` Filthy Rich ծրագրում: 

Դիտվել է 384 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ