Տիեզերական պատրիարքը նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները երկրորդ կարգի քաղաքացիներ են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն ցանկանում լինել երկրորդ կարգի քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Զամանը» գրում է, որ այս մասին հայտարարել է Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը` թուրքական խորհրդարանի հանձնաժողով կատարած այցի ընթացքում: Այդ ժամանակավոր հանձնաժողովն աշխատում է թուրքական Սահմանադրության մեջ ազգային փոքրամասնությունների մասին դրույթների ներառման խնդրով:
Տիեզերական պատրիարքը կոչ է արել ավելի մեծ ազատություն տալ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին:
Հանձնաժողովում ունեցած հանդիպումից հետո Բարդուղիմեոս պատրիարքը լրագրողներին տեղեկացրել է, որ կոչ է արել վերականգնել հունական ուղղափառ սեմինարիան: «Հուսով ենք, որ մեր առաջարկություններչը կընդունցեն, մենք ավել բան չենք ուզում` ընդամենը թուրք քաղաքացիների հետ հավասար իրավունքներ»,- նշել է պատրիարքը: