Տարածաշրջանային

Թուրք նախարարը Հայոց ցեղասպանության իրողությունը չի պայմանավորում ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթով

1 րոպեի ընթերցում

Թուրք նախարարը Հայոց ցեղասպանության իրողությունը չի պայմանավորում ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթով

ԱՆԿԱՐԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար եւ ԵՄ բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Հայոց ցեղասպանության իրողությունը չի պայմանավորում ԱՄՆ նախագահների` այդ թվում ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ նախագահի առաջիկա ապրիլքսանչորսյան ավանդական ելույթին, Բաղըշն ասել է. «Եթե Օբաման ասի կամ չասի «ցեղասպանություն», ին՞չ կփոխվի: Ստացվում է, որ եթե նա ասի ցեղասպանություն, ապա դա ցեղասպանություն է, եթե չասի, ուրեմն ցեղասպանություն չէ՞»:

Թուրք նախարարը մեկ անգամ եւս կրկնել է ցեղասպանության հետ կապված Թուրքիայի ժխտողական պաշտոնական տեսակետը: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենախոշոր արխիվային փաստաթղթերը գտնվում են Բոստոնում` Հայ հեղափոխական դաշնակցության արխիվում, եւ այն կարող են ուսումնասիրել միայն հայերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում