Հյուսիս-հարավի կառուցումից առաջ ճանապարհահատվածում հուշարձաններ են գտնվել
11:26, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում հնագիտական պեղումների դաշտային աշխատանքները կվերսկսվեն գարնանը' մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում: ՀՀ ԳԱ ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հնագետները նախատեսում են պեղումներ իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի հատվածում, որպեսզի շինարարությունից առաջ պարզվի' արդյոք տարածքում չկան պատմամշակութային հուշարձաններ:
Հնագետներն իրենց ուշադրությունն են կենտրոնացնելու հատկապես Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա, որտեղ արդեն 20-25 պատմամշակութային հուշարձաններ են հայտնաբերվել: Պետք է ուսումնասիրվի, թե դրանք պատմական, հնագիտական ինչ արժեք են ներկայացնում: «Եթե պարզվի, որ տվյալ հուշարձաններն իսկապես արժեքավոր են, ապա Աշտարակ-Թալին տանող ճանապարհահատվածի նախագիծը կարող է որոշակի փոփոխության ենթարկվել' հուշարձաններին վնաս չհասցնելու նպատակով»,-ասաց ինստիտուտի փոխտնօրենը:
Դիտվել է 634 անգամ

Ֆոտոհոսք
RSS
