Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Քաղաքագիտական գրքույկ` նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին

18:29, 15 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լույս է տեսել Փարիզի Հայ բարեգործական բնդհանուր միության  կազմում գործող Նուբարյան գրադարանի կողմից հրատարակվող «Արդիական խնդիրների հայկական հանդեսի»  քաղաքագիտական շարքի հերթական թողարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից, թողարկումը նվիրված է Հարավային Կովկասի արդիական խնդիրներին և վերնագրված է «Հարավային Կովկաս. ազգ-պետությունները և միջազգային խաղադրույքները» Համարում ընդգրկված են ֆրանսիացի, ամերիկացի և ֆրանսահայ 12 քաղաքագետների հոդվածները`  ներառված երկու հիմնական բաժինների մեջ. «Տարածքներ, ազգային կառույցներ, հակամարտություններ»  և  «Միջազգային խաղադրույքներ»:

   Ֆրանսիայում գործող ազդեցիկ քաղաքագիտական և համալսարանական շրջանները և ԱՄՆ Ջորջթաուն համալսարանը ներկայացնող հետազոտողներն անդրադարձել են Հարավային Կովկասի այն երեք պետություններին ու ինքնորոշման ուղի բռնած պետական կազմավորումներին առնչվող արդիական խնդիրներին, ինչպես նաև Հարավային Կովկասի ուղղությամբ միջազգային ու տարածաշրջանային խոշոր դերակատարների ներգրավվածությանն ու հետապնդած նպատակներին: Հատկապես ուշագրավ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված անդրադարձները: Առանձին ուսումնասիրություններ վերաբերում են մասնավորապես Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ վարած քաղաքականությանը:

     Գիրքը նախատեսված է Հարավային Կովկասի և ընդհանուր տարածաշրջանային խնդիրներով զբաղվող հետազոտողների, քաղաքագիտական հարցերով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար:

Դիտվել է 92 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ