Տարածաշրջանային

Նեմրութի համար թուրքական երկու նահանգների միջեւ վեճը փոխադրվել է դատարան

1 րոպեի ընթերցում

Նեմրութի համար թուրքական երկու նահանգների միջեւ վեճը փոխադրվել է դատարան

ԱՆԿԱՐԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Հայաստանի գեղատեսիլ վայրերից համարվող Նեմրութ սարի պատկանելության վերաբերյալ թուրքական Մալաթիա եւ Ադըյաման նահանգների միջեւ ամիսներ շարունակվող վեճը փոխադրվել է դատարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, երկու նահանգների միջեւ վեճն այն մասին, թե Նեմրութը որ նահանգին է պատկանում, կլուծի Թուրքիայի պետական դատական խորհուրդը (Դանըշթայ):

Մալաթիայի եւ Ադըյամանի միջեւ Նեմրութի շուրջ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը որոշել է սարի` Մալաթիային հարող մասում զբոսաշրջային համալիր կառուցել: Այժմ այդ նահանգներից յուրաքանչյուրը ցանկանում է տիրանալ այդ նախագծին:

Նեմրութ սարը հայտնի է հայերի հեթանոսական շրջանին դասվող աստվածների հսկայական արձաններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում