«Գրեմի»-ի արարարողության ժամանակ տարվա երգ Է ճանաչվել Ադելի հիթը
1 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա լավագույն երգի համար «Գրեմի»-ն ստացել Է բրիտանացի երգչուհի Ադելը “Rolling in the Deep” կոմպոզիցիայի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Մինչ այդ երչուհուն բաժին Էին հասել մրցանակներ «տարվա ձայնագրություն» եւ «փոպ ոճով լագագույն կատարումը» անվանակարգերում:
Բեմում Ադելը, որը ձայնի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով ստիպված Էր եղել չեղյալ հայտարարել համերգային շրջագայությունը, շնորհակալություն Է հայտնել իր բժիշկներին, որոնք իրեն վերադարձրել են երգելու հնարավորությունը:
54-րդ արարողությունն սկսվել Է Ուիթնի Հյուսթոնի “I will always love you” երգով, մասնակիցները հիշատակի տուրք են մատուցել երգչուհուն, որը մահացել Է 48 տարեկան հասակում:
Կարդացեք հոդվածը` Русский