Միջազգային

Երիտասարդ թուրք գիտնականը Եվրոպային պատմում է Հայոց ցեղասապանության մասին

3 րոպեի ընթերցում

Երիտասարդ թուրք գիտնականը Եվրոպային պատմում է Հայոց ցեղասապանության մասին

ԱՄՍՏԵՐԴԱՄ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուգուր Ումութ Ունգորը Թուրքիայից գաղթածգիտնականների նոր սերնդի ներկայացուցիչներից է, ով անմիջական ներգրավվածություն ունի Հայոց ցեղասպանության հետազոտական աշխատանքներում: Նիդեռլանդների Ուտրեկտհամալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտի ու Ամստերդամում Հոլոքոստի եւցեղասպանությունների հետազոտության կենտրոնի գիտաշխատողի հիմնականհետաքրքրությունը զանգվածային բռնության պատմական սոցիոլոգիան է: Ինչպեսհաղորդում է«Արմենպրես»-ը, The Armenian Mirror-Spaptator-ն անդրադարձել է երիտասարդթուրք գիտնականի' Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած աշխատանքին եւհետազոտություններին: Ունգորը Հայոց ցեղասպանության եւ դրան առնչվող խնդիրներիմասին 3 գիրք է հրատարակել:

Ունգորը սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանությամբ Հոլոքոստի մասին ՅեհուդաԲաուերի աշխատության ընթերցումից հետո: Բաուերը զուգահեռներ է անցկացրելցեղասպանությունների միջեւ' հիշատակելով նաեւ Հայոց ցեղասպանությունը: «Եսնախկինում երբեւիցե չէի լսել Հայոց ցեղասպանության մասին, եւ այն ինձ ցնցեց: Երբկատարում էի հետազոտությունս, զարմացել էի, որ Թուրքիայում ժխտում են պատմականիրողությունը, որը հակասում էր Արեւելյան Թուրքիայում սովորական բնակչության'ցեղասպանության մասին իմացածին: Ես այցելել եմ Արեւելյան Թուրքիա եւ շատհարցազրույցներ եմ ունեցել ծերերի հետ, ովքեր բացեիբաց պատմում էին հայերի ջարդերիմասին»,-պատմում է Ունգորը:

2007 թ-ին Ունգորը տպագրել է իր առաջին գիրքը, որը Հայոց ցեղասպանության ամբողջականնկարագիրն է: Այն ներառում է նաեւ ինքնության հակամարտության սոցիոլոգիականվերլուծություն: The Armenian Mirror-Spaptator-ը մեջբերում է Ունգորի' թուրք-հայկականհակամարտության վերլուծություններում արած ընդգծումները, որտեղ ասվում է, որ«Հայստանը ցանկանում է հիշել մի պատմություն, որը Թուրքիան ուզում էպարզապես մոռանալ»: Մի քանի տարի անց Ունգորը հրապարակել է դոկտորականատենախոսություն' «Ժամանակակից Թուրքիայի կայացումը. Արեւելյան Անատոլիայի ազգեւ պետություն» անվանմամբ: Դրա վերջին հատորը կոչվում է «Բռնագրավում եւ ոչնչացում»:Այն ուսումնասիրել է, թե ինչպես է թուրքական տնտեսական ազգայնականությունըհանգեցրել հայերի հարստության եւ գույքի առգրավման: Թուրքերի եւ քրդերիարձագանքները գրքի վերաբերյալ եղել են հակասական: Հայերը ողջունել են Ունգորիաշխատանքը եւ աջակցել նրա հետազոտություններին: «Գրքերս ներկա պահինթարգմանվում են թուրքերեն: Ես կընդլայնեմ մտավոր հորիզոնս: Պարզեցի Հայոցցեղասպանության իրողությունը' հետազոտելով Հոլոքոստը: Ներկա պահին գրում եմ միընդհանրացված գիրք զանգվածային սպանությունների մասին»,-ամփոփել է Ունգորը:

Երիտասարդ դոցենտն այցելել է Երեւան. եղել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում