Թուրքերը տառապում են «Սարկոզիի սթրես» հիվանդությամբ
1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը թուրքերի մոտ «Սարկոզիի սթրես» հիվանդություն է առաջացրել: Այն մեծացրել է նաեւ Թուրքիայում սրտի կաթվածների թիվը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «simsar.az» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքայի Էրջիեզի համալսարանի բժշկական ֆակուլտետի սրտաբան Աբդուռահման Օղուզհանը լրագրողներին ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Թուրքիայի վերաբերյալ քաղաքականությունը եւ հայտարարությունները «զգացմունքային մարդկանց մոտ մեծացնում են սրտի կաթվածի ռիսկը»: Նա խորհուրդ է տվել զգայուն քաղաքացիներին հեռու մնալ «հուզիչ եւ անհանգստացնող» լուրերից:
Հետաքրքրիր է, թե ինչ կկատարվի թուրքերի հետ, եթե վերջիններս վերջապես հասկանան, որ իրենց նախնիները ցեղասպան են: