Գերմանիայում կոչ են անում բոյկոտել Կոնստանդնուպոլսի բռնազավման մասին «Ֆեթիհ 1453» թուրքական ֆիլմը
1 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Via Doloresa քրիստոնեական կազմակերպությունը կոչ է արել քրիստոնյաներին բոյկոտել Կոնստանդնուպոլիսը բռնազավթելու մասին Թուրքիայում նկարահանված «Ֆեթիհ 1453» գեղարվեստական ֆիլմը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, գերմանական կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Կոնստանդնուպոսլի բռնազավումը Թուրքիայի համար պետք է տոնական օր չհանդիսանա: Նրանք ավելի շատ պետք է ամաչեն մարդու իրավունքներին եւ քրիստոնյաներին հասցրած վնասի համար: Կոչ ենք անում քրիստոնյաներին բոյկոտել ֆիլմը»:
Նշվում է, որ թուրքական այդ ֆիլմը փետրվարի 16-ին ժամը 14:53-ին պետք է միաժամանակ ցուցադրվի Թուրքիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ֆրասիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Ալբանիայում, Եգիպտոսում, Մալազիայում եւ Ինդոնեզիայում: