Տարածաշրջանային

Թուրքիայում մտադիր են վերացնել Աթաթուրքին պաշտպանող օրենքը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում մտադիր են վերացնել Աթաթուրքին պաշտպանող օրենքը

ԱՆԿԱՐԱ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը խստորեն քննադատել է Աթաթուրքին պաշտպանության տակ առնող եւ դպրոցներում պարտադիր երդվելու մասին օրենքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk հեռուստաալիքը:

«Ոչ մեկին օրենքով ստիպողաբար չենք կարող սիրել տալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին: Նրան օրենքով պաշտպանության տակ առնելը հուսալքող եւ տարօրինակ իրավիճակ է, որովհետեւ մարդիկ կարող են հիանալ նրա գործերով, կամ էլ քննադատել: Իսկ քննադատելն այդ օրենով պատժելի է», -ասել է Չելիքը` հեռուստաալիքի Kanal A ծրագրում` նշելով, որ անգամ Մուհամեդ մարգարեն պաշտպանված չէ օրենքով:

Չելիքն ասել է, որ անհրաժեշտ է վերացնել նաեւ թուրքական դպրոցներում ամեն օր երեխաներին երդում տալու արարողությունը: «Մեր դպրոցներում բազմաթիվ օտարերկրացիներ, ոչ էթնիկ թուրքերի երեխաներ են սովորում: Իսկ մենք ստիպում ենք, որ այդ երեխաներն ամեն օր երդվեն, որ թուրք են եւ ուրախ են, որ թուրք են: Սա անթույլատրելի իրավիճակ է», -ասել է նա:

ԱԶԿ գործիչն ասել է, որ մինչեւ եկող խորհրդարանական ընտրությունները, որին 3 տարի ժամանակ է մնացել, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել հիշյալ օրենքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում