Տարածաշրջանային

Ադրբեջանցին զարմացած է Ադրբեջանում հակաֆրանսիական հիսթերիայից

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցին զարմացած է Ադրբեջանում հակաֆրանսիական հիսթերիայից

ԲԱՔՈՒ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվաբնակ ադրբեջանցի Համիդ Համիդովը vesti.az-ին հղած նամակում նշում է, որ իրեն հասկանալի չէ Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ Ադրբեջանում աստիճանաբար ահագնացող հակաֆրանսիական հիսթերիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Համիդովը գրում է, որ եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն օրինագծի վերաբերյալ արդեն հայտնել են իրենց կարծիքները, ապա իֆչի համար են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ անցկացվող ծիծաղելի եւ բազմամարդ միտինգները, ոչինչ չասող եւ աբսուրդի հասցված պարզունակ պաստառները: «Ինչ է, ֆրանսիական պարգեւից հրաժարված կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի այդ քա՞յլը պետք է ստիպի ֆրանսիացիներին հետ կանգնել որոշումից, թե՞ ադրբեջանական ռադիոներով եւ հեռուստաալիքներով ֆրանսիական երգեր չհնչեցնելը: Միգուցե բոլորս հրաժարվենք ֆրանսիական գրականությունից, գրքերից, հավաքենք եւ այրենք, դադարենք սովորել ֆրանսերեն, չօգտագործենք ֆրանսիական օծանելիք եւ խմիչքներ: Ո՞վ կտուժի դրանից, ֆրանսիացինե՞րը, հայե՞րը, թե՞ ադրբեջանցիները: Ծիծաղելի է: Եվ վերջապես, ինչպես պետք է ադրբեջանցիները նայեն ֆրանսիացիների աչքերին, երբ Անկարան եւ Փարիզը կարգավորեն հարաբերությունները, ինչը վաղ թե ուշ լինելու է: Եվ ի՞նչ ենք անելու մենք այն ժամանակ», -անկեղծորեն հարցնում է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում