Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22:26, 23 Դեկտեմբեր, 2011

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հավանականությունը 87-ն է 13-ի դիմաց: Հինգերորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում Սենատը Ազգային ժողովով անցած օրինագծերի ուղիղ 87 տոկոսին հավանություն է տվել: Առաջին հայացքից, ամեն ինչ լավ է` 87-ը մեր օգտին, 13-ը` թուրքերի: Սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը այն դեպքը չէ, երբ մենք պիտի ապավինենք սառը վիճակագրությանը: Անգամ մեզ չի կարող հանգստացնել այն, որ եթե «ծերակույտը», (ինչպես շատ հաճախ անվանում են Սենատին Ֆրանսիայում), մերժի օրինագծի ընդունում Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության օրենսդրությամբ, կա նաև այլ հնարավորություն: Սենատի և Ազգային ժողովի միջև տարաձայնությունների առկայության դեպքում, Ֆրանսիայի գործադիր մարմնի գլխավորությամբ ստեղծվում է հանձնաժողով, որտեղ հավասարապես ներկայացված են Սենատի և ԱԺ-ի ներկայացուցիչները: Քննարկումների ընթացքում համաձայնության չգալու դեպքում գործադիր մարմինը, որի ղեկավարը Ֆրանսիայի նախագահն է,  օրինագծի ընդունման իրավունքը վերապահում է Ազգային ժողովին, որը հիշեցնեմ մեկ անգամ արդեն ընդունել է այն: Այս դեպքում Ազգային ժողովի կողմից օրինագծին օրենքի ուժ տալու հավանականությունը մեծ է:

Սա հարցի իրավական կողմն էր, որը անհրաժեշտ, բայց բավարար չէ ցանկալի հաջողությանը հասնելու համար: Մյուս նժարին դրված է քաղաքական գործոնը, և միայն նժարների հավասարակշռության դեպքում Հայոց Ցեղասպանությունը ժխտողը կհայտվի բանտում և կկորցնի 45.000 եվրո: Գործոններից մեկը Ֆրանսիայի հայ համայնքի համախմբվածությունն է և ազդեցիկությունը, որի ցուցանիշներից մեկը ապրիլքսանչորսյան երթերն են: Ահա իսկ բարիկադի մյուս կողմում պատսպարված Եվրոպայի թուրքական համայնքների զրոյից ընդամենը մի փոքր ավել մարդկանց տոկոսն է բարձրաձայն արտահայտում իր վերաբերմունքը:

Երկրորդ` Ֆրանսիայում քաղաքական լուրջ ազդեցություն  և ներուժ ունեցող Ժողովրդական շարժման միության և Սոցիալիստական կուսակցության  հետ տարվող աշխատանքների արդյունավետությունն է: Հարցի վերաբերյալ կա քաղաքական ներդաշնակություն թե իշխանական, թե ընդդիմադիր կուսակցությունների մոտ: Նախ ակնհայտորեն երևաց Սարկոզիի Հայաստան կատարած այցի ընթացքում տրված խոստման անխախտությունը, ինչպես նաև Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների դրական արդյունքը Նիկոլա Սարկոզիի հետ, ով, ի դեպ, հենց Ժողովրդական Շարժման Միության առաջնորդն է: Իսկ Սոցիալիստական կուսակցությունը, որի հետ ՀՅԴ-ն աշխատանքներ է տարել Սոցինտերնի շրջանակներում, հեղինակեց և  նույնպես կողմ քվեարկեց օրինագծին:

Այս գործընթացը Ֆրանսիայի ազդեցիկ հայերի Հայաստանին նվիրվածության, հայերիս համար կարևորագույն խնդիրների լուծման համար հայ քաղաքական ուժերի համախբվածության և Հայաստանի արդյունավետ արտաքին քաղաքականության արդյունք է:

 

Արշակ Գրիգորյանը «Արմենպրես» գործակալության փոխտնօրենն է

Դիտվել է 1133 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ