Տարածաշրջանային

Գյուլը հայտարարել է, թե Ֆրանսիան չի կարող մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահ

1 րոպեի ընթերցում

Գյուլը հայտարարել է, թե  Ֆրանսիան չի կարող մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահ

ԱՆԿԱՐԱ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Անկարայում տված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ֆրանսիան չի կարող մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «HaberTurk»-ը, Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն: Ֆրանսիայի նախագահն իր վարքով հարված է հասցնում դրանց: Ֆրանսիան հանդիսանում է Կովկասում իրավիճակի կայունացման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Ֆրանսիայի վարքը խոսում է նրա օբյեկտիվության կորստի մասին: Ուրեմն` Ֆրանսիան պետք է դադարեցնի իր միջնորդական գործունեությունը: Մեր արձագանքն իրավական է եւ կշարունակվի», -ասել է Գյուլը:

Թուրքիայի նախագահը նաեւ «հույս» է հայտնել, որ Ֆրանսիայի մտավորականությունն ու գործարար շրջանակների ներկայացուցիչները «խոհեմություն կդրսեւորեն եւ կկանգնեցնեն իրենց արժեքներին հակասող այդ գործընթացը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում