Վերլուծություն

Եվրոպայի կենտրոնական բանկերն սկսել են գործողությունների ծրագիր մշակել ի դեպս մեկ կամ մի քանի երկրների կողմից եվրոյից հրաժարվելու. The Wall Street Journal

3 րոպեի ընթերցում

Եվրոպայի կենտրոնական բանկերն սկսել են գործողությունների ծրագիր մշակել ի դեպս մեկ կամ մի քանի երկրների կողմից եվրոյից հրաժարվելու. The Wall Street Journal

ՄՈՍԿՎԱ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կենտրոնական բանկերն սկսել են գործողությունների ծրագիր մշակել ի դեպս մեկ կամ մի քանի երկրների կողմից եվրոյից հրաժարվելու: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը, վկայակոչելով ֆինանսական շրջանների աղբյուրներ: Առաջին հարցը, որը ջանում են լուծել բանկիրները, այն Է, թե ինչպես եվրոյի գոտուց դուրս եկած երկրներում հաշվարկները վերստին իրականացնել ազգային արժույթներով, որոնք չեն տպվում 2002 թվականից:

Ֆինանսական կարգավորիչների գործողությունները գաղտնի են պահվում, քանի որ եվրոյից հրաժարվելու հետ կապված պլանների հայտնվելու մասին նորությունը կարող Է խախտել վստահությունը եվրոպական արժույթի նկատմամբ: Միաժամանակ Եվրոպայի այն երկրների կենտրոնական բանկերը, որոնք չեն մտել եվրոյի գոտի, մշակում են այնպիսի մեթոդներ, որոնք պետք Է կանխեն ազգային արժույթների անկումը ի դեպս եվրոյի կործանման:

Շվեյցարիայի կենտրոնական բանկը հնարավոր Է համարում եվրոյից հրաժարված երկրներում հաշվարկների համար ոչ եվրոպական երկրներից մեկի արժույթի ժամանակավոր օգտագործումը՝ աստիճանաբար անցնելով տեղական դրամանիշների: Այս գաղափարը պաշտպանում են Եվրամիության անդամ բալկանյան երկրների ֆինանսական կարգավորիչները: Եվրոյի հնարավոր չեղյալ հայտարարման կապակցությամբ անհանգստություն են հայտնում նաեւ Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկում:

Հրատարակությունը այլ մանրամասներ չի բացահայտում բանկիրների կողմից օգտագործելու պատրաստվող ծրագրերի ու մեթոդների վերաբերյալ: Դեկտեմբերի սկզբին հաղորդվել Էր, որ եվրոյի չեղյալ հայտարարմանը սկսել են պատրաստվել բրիտանական ընկերությունները: Ինչպես բիզնեսմեններն իրենք են պնդում, այդ նախապատրաստությունը ռիսկերի կառավարման բաղկացուցիչ մասն են միայն: Մասնավորապես, միասնական եվրոպական արժույթի մասնակի կամ ամբողջական չեղյալ հայտարարման տարբերակը դիտարկվում Է Vodafone բջջային օպերատորի եւ GSK դեղագործական ընկերության կողմից:

Եվրոպայի քաղաքական գործիչները քանիցս հայտարարել են, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն եվրոյի կործանում թույլ չտալու համար: Այսօր, ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն կոչ Է արել՝ «հնարավոր ամեն ինչ անել եվրոն փրկելու համար»: Նրա խոսքով՝ այժմ չափազանց կարեւոր խնդիր Է ցույց տալ, որ եվրոպական արժույթը հուսալի Է: Շվեյցարիայի UBS բանկը հաշվարկել Է, որ եվրոյից որեւիցե երկրի հրաժարվելը նրա յուրաքանչյուր բնակչի վրա առաջին տարում կնստի 9,5-11,5 հազար եվրո: Հաջորդ մի քանի տարիներին մեկ մարդու հաշվով կորուստները գնահատվում են 3-4 հազար եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում