Հասարակական

Ավագ դպրոցի աշակերտները պատրաստվում են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգեւի մրցույթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի հանդիպումը մրցույթի մասնակիցների հետ: Յոթերորդ անգամ անցկացվող մրցույթին այս տարի մասնակցում է 12 ավագ դպրոց:

Մրցույթի կազմկոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանը դրա հիմնական նպատակը համարում է խելացի ու տաղանդավոր աշակերտների բացահայտումը: «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական բաժնի տնօրեն Վազգեն Մելիքյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը: Նա նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր դրսեւորում են մաթեմատիկայի, ֆիզիկայի ու ՏՏ հետ կապված այլ առարկաների գերազանց իմացություն: Մրցույթը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլը համադպրոցական է: Աշակերտներն իրենց դպրոցների տնօրինությանը պետք է ներկայացնեն դիմումները: Յուրաքանչյուր դպրոց ընտրելու է 10 աշակերտի: Երկրորդ փուլը նախատեսում է հարցազրույց հանձնաժողովի անդամների հետ, որից հետո էլ որոշվելու են հաղթողները: Ընդ որոմ, յուրաքանչյուր դպրոց ունենալու է իր հաղթողը: Այս տարի մրցույթը անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 2-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում