Հասարակական

Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսություն Ազգային գրադարանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): «Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն իր կյանքն ապրեց` լույս ու բարություն ճառագելով, իր անսպառ գիտելիքները գրականությանն ու գիտությանը նվիրաբերելովե, - Հայաստանի ազգային գրադարանում այսօր էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասաց գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ջրբաշյանն իր դերն ունեցել է մեր բոլորիս կյանքում, քանզի եթե նա գրած լիներ միայն «Գրականության տեսությունե բուհական դասագիրքը, արդեն բավական էր, որպեսզի հասկանաինք, որ նա իսկապես անփոխարինելի գիտնական է ու մտավորականմ ասաց նա: Ինչպես իր ելույթում նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոýեսոր Դավիթ Գասպարյանը, մեծ խորհուրդ կա այն բանում, որ Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 80-ամյակը նշվում է նաեւ Ազգային գրադարանում, քանզի գիրք եւ Ջրբաշյան հասկացությունները շատ սերտորոն են կապված միմյանց: Ջրբաշյանը գրական հարուստ ու վիթխարի ժառանգության հեղինակ է, Հովհաննես Թումանյանի մասին նրա քառահատոր ուսումնասիրությունը մի իսկական հանրագիտարան է հայ մեծ բանաստեղծի մասինե: Էդվարդ Ջրբաշյանը (1923-1999 թթ.)` ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական ýակուլտետը, երկար տարիներ դասախոսել է նույն այդ համալսարանում, եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, եղել «Բանբեր Երեւանի համալսարանիե, «Սովետական գրականությունե հանդեսների գլխավոր խմբագիրը: : Նրա աշխատությունները նվիրված են գրականության տեսության ընդհանուր խնդիրներին, հայկական տաղաչափությանը, հայ նոր բանաստեղծթության ձեւավորման եւ զարգացման պատմությանն ու տեսությանը: Ջրբաշյանը հեղինակ է Ղեւոնդ Ալիշանին, Գաբրիել Սունդուկյանին, Ավետիք Իսահակյանին, Ռուբեն Սեւակին, Վահան Տերյանին, Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին եւ նրանց գրական ժառանգությանը, նաեւ ռուս եւ արեւմտաեւրոպական գրականությունների հետ հայ գրականության առընչություններին նվիրված մի շարք աշխատությունների: Է. Ջրբաշյանի մասին խոսք ասացին նաեւ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, գրականագետ Գրիգոր Գյույումջյանը և ուրիշներ: Գրադարանի գիտական ընթերցասրահում բացված ցուցադրանքում :ներկայացված են անվանի գրականագետի մի շարք աշխատություններ, լուսանկարներ, շքանշաններ, այլ նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում