Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարությունը  205 միլիոն 882,8 հազար դրամ է  հատկացրել Գեղարքունիքի 
մարզում իրականացված  մի շարք  սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման 
համար

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ կառավարությունը  205 միլիոն 882,8 հազար դրամ է  հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված  մի շարք  սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 205 միլիոն 882,8 հազար դրամից  115 միլիոն 678,9 հազար դրամը հատկացվել է  Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման,

66 միլիոն 291 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասեցի ճանապարհի ասֆալտապատման, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման համար։

12 միլիոն 144,6 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լեռնակերտ բնակավայրերի ոռոգման ջրատարների կառուցման լրացուցիչ աշխատանքների համար։ 

6 միլիոն 716,5 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի, 

5 միլիոն 051,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի կապտաժների կառուցման լրացուցիչ աշխատանքների համար:

 

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am