Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են

Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալները 30.4 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 723 մլրդ 685 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա մարտին արդյունաբերական արտադրության ծավալները կազմել են 262 մլրդ 483.8 մլն դրամ՝ 0.2 տոկոսով գերազանցելով փետրվարի և 33.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշները:  

Ընդ որում՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 4.6 տոկոսով՝ կազմելով 104 մլրդ 802.5 մլն դրամ: Դրանից 34 մլրդ 752.2 մլն դրամի ծավալն ապահովվել է այս տարվա մարտին: Դա 1.7 տոկոսով գերազանցում է 2024-ի փետրվարի ցուցանիշը, սակայն 7.5 տոկոսով զիջում է նախորդ տարվա մարտի արդյունքին:

Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում 47.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 509 մլրդ 993.4 մլն դրամ: 2024-ի մարտի արտադրանքը գնահատվում է 192 մլրդ 581.3 մլն դրամ: Դա 0.7 տոկոսով գերազանցում է այս տարվա փետրվարի և 49.1 տոկոսով՝ նախորդ տարվա մարտի ցուցանիշը:

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման արտադրության մասով այս տարվա առաջին երեք ամիսների ցուցանիշը 13.3 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 101 մլրդ 777.7 դրամ: Այս տարվա մարտ ամսվա արտադրանքը գնահատվում է 32 մլրդ 751 մլն դրամ: Դա 4.1 տոկոսով զիջում է այս տարվա փետրվարի ցուցանիշին, սակայն 24.7 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա արդյունքը:

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում. այս ոլորտում այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը 6.6 տոկոսով բարձր է, քան 2023 թվականին: Գումարային վերարտադրությամբ կազմում է 7 մլրդ 111.4 մլն դրամ, որից 2 մլրդ 399.3 միլիոնն ապահովվել է այս տարվա մարտին: Դա 2.3 տոկոսով գերազանցում է 2024-ի փետրվարի և 5.8 տոկոսով՝ անցյալ տարվա մարտի ցուցանիշը:              

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am