Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver

ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 
նոր փաթեթը. EUobserver

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրները ցանկանում են մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EUobserver հրատարակությունը։

Պատժամիջոցների նոր փաթեթի նախագծում չեն ներառվել ԵՄ-ում Ռուսաստանի դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ և Ռուսաստանի Դաշնությունից հեղուկացված բնական գազի, միջուկային վառելիքի և ալյումինի ներկրման արգելք։

Ըստ հրատարակության՝ փաթեթում կներառվի Ռուսաստանի և այլ երկրների ևս 52 ընկերություն, որոնց կասկածում են դեպի ՌԴ արգելված ապրանքներ մատակարարելու մեջ։ Արգելված ապրանքները, մասնավորապես, ներառում են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։

Նոր փաթեթով նախատեսվում է արգելել Ռուսաստանի կողմից եվրոպական քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվական ծառայություններ մատուցողների ֆինանսավորումը։

ԵՄ-ն սկսել է աշխատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա 13-րդ փաթեթի հաստատումից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am