Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Շ. Ազնավուրի անվան կենտրոնական գրադարանում մեծարվել է 44-օրյա պատերազմի հերոս Վահագն Աֆրիկյանը

Շ. Ազնավուրի անվան կենտրոնական գրադարանում մեծարվել է 44-օրյա 
պատերազմի հերոս Վահագն Աֆրիկյանը

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Վահագն Աֆրիկյանի ծննդյան 40-ամյա հոբելյանին նվիրված ոգեկոչման ցերեկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ոգեկոչման ցերեկույթը նախաձեռնել էր Վահագն Աֆրիկյանի կինը՝ Վարդինե Հայրապետյանը, իրականացրել՝  գրադարանի երկարամյա աշխատակցուհի Ելենա Գասպարյանը։

Ցերեկույթին մասնակցում էին հերոսի ընտանիքը, հարազատները, զինակից ընկերներն ու խաղաղապահ զորքերի հրամանատարությունը, Աջափնյակի թաղապետարանի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Հատկանշական էր, որ Վահագնի կերպարը, որպես մարդու և զինվորականի, միջոցառումը վարող Ելենա Գասպարյանի հետ ներկայացրեց նրա ավագ որդին՝ Վաղինակը։

Թեմատիկ գեղարվեստական կատարումներով հանդես եկան անհատ կատարողներ, Երևանի թիվ 146 դպրոցի երգչախումբը, Աջափնյակի գեղագիտական կենտրոնի սաները։ Վերջիններիս թատերական ներկայացմամբ եզրափակվեց ցերեկույթը։

«Վահագնը մայիսի 5-ին կդառնար 40 տարեկան։ Նրա կյանքի թելը կտրվեց 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Հադրութում թշնամու դեմ մարտնչելիս, 36 տարեկան հասակում, երբ դեռ շատ նպատակներ ուներ։ Նրա անունն ու գործը պիտի ապրեն հավերժ ներկա ու գալիք սերունդների սրտերում, որոնց համար նա զոհեց իր ծաղկուն կյանքը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Վահագն Աֆրիկյանը Հայոց բանակի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացրել Աֆղանստանում և Սիրիայում։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am