Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայտնի են «ԴիջիԹեք 2024»-ի անցկացման օրերը

Հայտնի են «ԴիջիԹեք 2024»-ի անցկացման օրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 4-6-ը 19-րդ տարին անընդմեջ կանցկացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեք»-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի ևս  հանրությունը հնարավորություն կունենա մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու զարգացումներին։ «ԴիջիԹեք»-ին ներկայանալու են մի շարք հայտնի և առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից։

Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։ Այցելուները ծանոթանալու են ՏՏ աշխարհի ամենաթարմ զարգացումներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին:

Այս տարի ևս ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100 տոկոս հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։

Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար, ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։

«ԴիջիԹեք» ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։

Վերջին տարիներին ներկայանում են նաև ընկերություններ հարևան երկրներից, քանի որ այն հանդիսանում է ամենախոշոր տեխնոլոգիական հարթակը տարածաշրջանում։ Ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am