Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում

G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային 
էներգետիկայի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի (G7) երկրները մտադիր են նվազեցնել կախվածությունը ռուսական ապրանքներից և տեխնոլոգիաներից, որոնք կապված են ատոմային էներգետիկայի ոլորտի հետ, և ցանկանում են այդ հարցում աջակցել այլ երկրների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է G7-ի էներգետիկայի նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվել է Թուրինում կայացած երկօրյա խորհրդաժողովի արդյունքներով։

«Մենք վերահաստատում ենք G7-ի երկրների ղեկավարների հանձնառությունը՝ նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից քաղաքացիական նշանակության ապրանքների մատակարարումներից, որոնք կապված են միջուկային էներգետիկայի հետ, ներառյալ դիվերսիֆիկացված վառելիքի մատակարարումների շղթայի ստեղծման աջակցումը, որը ենթակա չէ ռուսական ազդեցության, ինչպես նաև մտադիր ենք օգնություն ցույց տալ այն երկրներին, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարումները», - ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am