Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչը ԵԱ-ի մեդալային արդյունքը բացառիկ է համարում

Բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչը ԵԱ-ի մեդալային արդյունքը բացառիկ  է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Եվրոպայի առաջնության մեդալային արդյունքները բացառիկ է համարում:

«Քանի որ 25 օր անց մասնակցելու ենք մեզ համար այդքան կարևոր երրորդ օլիմպիական վարկանիշային մրցաշարին` Եվրոպայի առաջնությունում մեզ համար գերագույն խնդիր չէր, որ մարզիկները լավագույն մարզավիճակում լինեին: Մեզ անհրաժեշտ էր, որ մեր մարզիկներից մի քանիսը մենամարտեր անցկացնեին` իրենց փորձելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ընտրանու կազմում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Բարեղամ Հարությունյանի կատարած աշխատանքը մեծ է և մարզիկն այս առաջնությունում գերազանցել է ինքն իրեն: «Բարեղամի համբերատար և նվիրված աշխատանքը տվեց իր արդյունքը, նա ապրում է բռնցքամարտով»,-առանձնացրեց մասնագետը:

Աղամալյանի կարծիքով` Նարեկ Մանասյանի դեպքում մեծ էր հավանականությունը, որ հոնքի վնասվածքը կխորանար:

«Եթե մեդալային հաշվարկով նայենք Եվրոպայի առաջնությանը, ապա նման արդյունքը բացառիկ էր: Բայց մենք կարող էինք առավել շատ մեդալներ նվաճել: Մեդալների համար պայքար կարող էին Մղել Ռաֆայել Հովհաննիսյանը և Գուրգեն Մադոյանը: Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին այն բոլոր բռնցքամարտիկներն, ովքեր արդեն իսկ Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեին, քանի որ Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը շատ բարձր էր: Եվրոպայի առաջնությունում մրցակցության խնդիր չունեինք»,-ասաց նա:

Հաջորդիվ բռնցքամարտի հավաքականը սկսելու է նախապատրաստվել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, որին թիմը կմասնակցի գրեթե ամբողջական կազմով: Հնարավոր է՝ վարկանիշային մրցաշարին չմասնակցի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

«Հավաքականի կազմը մոտավորապես պարզ է, իսկ Հովհաննես Բաչկովը 95 տոկոսով կմասնակցի վարկանիշային մրցաշարին»,-առանձնացրեց նա:

Մայիսի 6-ից հավաքականը սկսում է նախապատրաստվել Թաիլանդում կայանալիք վարկանիշային մրցաշարին, որը կկայանա մայիսի 23-ից հունիսի 3-ը:

Հայաստանը բռնցքամարտի հավաքականը դեռևս ոչ մի օլիմպիական ուղեգիր չունի:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձան ԵԱ-ի արծաթե մեդալակիրներ: Բրոնզե մեդալներ նվաճեցին Արարատ Հարությունյանը (67 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am