Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ 
պատժամիջոցներ սահմանելու ակտ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։ 

«Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի ստիպեն նրանց (խմբ․ ադրբեջանցի պաշտոնյաներ) վճարել նման գործողությունների համար»,- նշել է Տիտուսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am