Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլի»-ի հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլի»-ի հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1133805.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտեր»-ը Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով:
Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, ով կանգնած է եղել հայկական եռագույնով և նրան փոխանցել իր խաղաշապիկը:
The last player to leave the pitch gave his shirt away to an Armenian fan in the stands: Henrikh Mkhitaryan pic.twitter.com/bBQwQMuezU
— Lega Serie A (@SerieA_EN) April 1, 2024