Սպորտ

Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 175 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում ոսկե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում