Իրավունք

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Ջերմուկի և Մեղրիի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղի և մեծ քանակությամբ ծխախոտ։ Ձերբակալվել է Ագարակի 31-ամյա բնակիչը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, Ջերմուկի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ տղամարդն իրացման նպատակով Ագարակից Ջերմուկ է տեղափոխում կեղծ խմիչք և ծխախոտ։

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Մեղրիից Ջերմուկ ժամանելիս 31-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Ջերմուկի բաժին։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և տարբեր տեսակի ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում