1 րոպեի ընթերցում
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 26 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Այս նիստերի ընթացքում ԱԺ-ն կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ու կընտրի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: