1 րոպեի ընթերցում
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանությունից։
Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024թ․ որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։
«Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջ մղման հարցում»,– ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։