1 րոպեի ընթերցում
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8 տոկոսով ավելի՝ 20 տոկոս հետվճարի համակարգը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ, որին կցվել է նաև տեսանյութ։
Նշվում է, որ մի քանի ամիս անց՝ ապրիլի 1-ից, բոլոր պետական վճարներն, այդ թվում ՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։