Կրթություն

ԿԳՄՍ-ն 2025 թվականը հռչակել է անվտանգ և ապահով կրթության տարի

1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականը հռչակել է անվտանգ և ապահով կրթության տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունն այս մասին հոլովակ է հրապարակել:

«Սա նպատակ ունի ձևավորել կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող, ուսուցիչ և ծնող կարող է վստահ լինել իր ֆիզիկական և հոգեբանական անվտանգության մեջ»,-նշել են գերատեսչությունից:

Նախարարությունից ընդգծել են, որ ուսումնական տարվա ընթացքում հանրապետության դպրոցներում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված անվտանգության թեմային: Տարվա կարգախոսին համահունչ դպրոցներում իրականացվում են նաև նախագծային աշխատանքներ: Հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրվել է նաև դպրոցում երեխաների պաշտպանության և անվտանգության ուղեցույցը՝ կրթական միջավայրում այն կիրառելու նպատակով:

«Պաշտպանված ներկան և ապահով ապագան սկսվում են անվտանգ միջավայրից»,-եզրափակել են ԿԳՄՍ նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում