1 րոպեի ընթերցում
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով դրա ռազմավարական և գիտական առավելությունները։
«Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար նաև կանխատեսելի գնահատական է մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ կայանը տարածաշրջանի միակ միջազգային կայանն է։ Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում՝ երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովումն է»,-վստահեցնում է նախարարն ու հավելում՝ 2026 թվականից իրականացնելու են ամբողջ դիտացանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ։