Տեսանյութ

Ի՞նչ պետք է իմանան ծնողները կաթի ու կաթնամթերքի մասին. մասնագիտական պարզաբանումներ

5 րոպեի ընթերցում

Կաթը և կաթնամթերքը երեխայի սննդակարգում ընդգրկելը մշտապես եղել է քննարկումների կենտրոնում։ Բոլոր ծնողներին հետաքրքիր է, թե երբ կարելի է երեխային կաթ տալ, և ինչպիսի՞ կաթնամթերք է անհրաժեշտ ներառել երեխայի սննդակարգում։ 

Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ կաթն ու կաթնամթերքը շատ կարևոր դերակատարություն ունեն երեխայի աճի, ոսկրերի զարգացման և իմունային համակարգի ձևավորման մեջ։ 

Այս ամենը հասկանալու, ծնողներին, հասարակությանը գիտականորեն ապացուցված տեղեկատվություն հաղորդելու համար «Արմենպրես»-ը զրուցել է մանկաբույժ, վարակաբան Հասմիկ Եղիազարյանի հետ։ 

Մասնագետի խոսքով՝ անարատ կաթը հարուստ է բարձրարժեք սպիտակուցներով, կալցիումով, ֆոսֆորով, D, B խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են երեխայի ոսկրերի, ատամների, մկանների, նյարդային համակարգի աճի ու զարգացման համար, այն նաև նպաստում է հորմոնալ և իմուն համակարգի զարգացմանը։ Երեխայի արագացված աճի ժամանակ կաթը ոչ միայն անհրաժեշտ է կառուցվածքային առումով, այլև, այն էներգետիկ աղբյուր երեխաների համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և մանկաբույժները խորհուրդ են տալիս կաթ չտալ մինչև  մեկ տարեկան հասակը, նախ՝ նրա համար, որ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, և երկրորդ՝ կարող է բերել երիկամների ծանրաբեռնվածության՝ մեծ քանակությամբ բարձր սպիտակուցների և հանքանյութերի բեռի պատճառով։ Մեկ տարեկանից հետո նոր կարելի է այն ներառել սննդակարգում՝ աստիճանաբար, որպես բալանսավորված սննդակարգի մասին։ 

Հարցին՝ արդյոք կաթը համարվում է անհրաժեշտ սննդամթերք, թե՞ կարելի է այն փոխարինել այլ սննդամթերքներով, մասնագետը պատասխանեց. 

«Իհարկե, կարևոր սննդամթերք է, սակայն անփոխարինելի չէ: Այն կարելի է փոխարինել կալցի, ֆոսֆոր, վիտամիններ պարունակող այլ սննդամթերքներով: Սակայն մանկական տարիքում հենց բնական կաթը ավելի հեշտ է մարսվում և ավելի բարձր է դրա էներգետիկ արժեքը»:

Խոսելով երեխաների համար առավել օգտակար կաթնամթերքներից՝ մանկաբույժը շեշտեց, որ ֆերմենտացված կաթնամթերքներն ավելի բարձր սննդային արժեք ունեն և լավ են յուրացվում, օրինակ, մածունը, կեֆիրը, պանիրը, յոգուրտները, բայց ոչ քաղցրացրած և ներկանյութեր պարունակող յոգուրտները, որոնք մեր հասարակության կողմից վերջին շրջանում ընդունված են։ 

«Վերոնշյալներն, ավելի լավ են մարսվում, պարունակում են պրոբիոտիկներ, որոնք անհրաժեշտ են աղեստամոքսային տրակտի առողջության համար, ինչպես նաև դրանց մեջ պարունակող կալցիումը և ֆոսֆորը ավելի լավ են ներծծվում։ Ընդ որում, էստեղ խորհուրդ կտամ օգտագործել ո՛չ շատ բարձր յուղայնությամբ, ո՛չ էլ յուղազերծ կաթնամթերք, միջին կամ ցածր յուղայնության կաթնամթերք, որպեսզի կալցիումը և ֆոսֆորը ավելի լավ յուրացվեն օրգանիզմի կողմից։ 

Կաթնամթերքը պետք է լինի պիտակով, որի վրա նշված են բաղադրությունը և պիտանելիության ժամկետը։ Պահպանված պետք է լինի սառնարանային պայմաններում՝ ամեն կաթնամթերք իրեն հատուկ ռեժիմով, ունենա սննդի անվտանգության սերտիֆիկացում և մանկական օգտագործման վկայական, եթե օգտագործվելու է երեխաների համար։ Պետք է ունենա միատարր կառուցվածք, թարմ հոտ»,- ընդգծեց մասնագետը:

Որպեսզի երեխաներն առողջ և հավասարակշռված սնվեն և օգտվեն իսկապես բնական կաթնամթերքից, մանկաբույժը ծնողներին խորհուրդ տվեց ընտրել վստահելի արտադրողներից՝ պատշաճ ստուգում և վերամշակում անցած կաթնամթերք։ 

«Պետք է երեխաներին սովորեցնել փորձել տարբեր համեր՝ ձևավորելով առողջ սննդային սովորություններ»,- եզրափակեց նա:

«Կաթը սեր է»․ նշում է մեր գործընկեր Երեմյան կաթնամթերքը՝ արտադրելով բացառապես սեփական ֆերմայի Ա կարգի կաթից պատրաստվող կաթնամթերք։ Սերմից՝ սեղան հայեցակարգով կազմակերպում և վերահսկվում են կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը՝ ստեղծելով ամբողջական փակ շղթա և բարձր որակ։ 

Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմայով, սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ, մանկական կաթի վկայականով, Ա կարգի կաթով և արտադրական ամբողջական փակ շղթայով։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում