1 րոպեի ընթերցում
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկվել է 22 հարց:
Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի մի շարք օրենքների նախագծեր՝ այդ թվում «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրակարգում են «Կլիմայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: