Շոու բիզնես

Ինգա և Անուշ Արշակյանները երկարատև դադարից հետո երկրպագուներին ներկայացրին «Ձյան հեքիաթ» հոլովակը

2 րոպեի ընթերցում

Ինգա և Անուշ Արշակյանները երկարատև դադարից հետո երկրպագուներին  ներկայացրին  «Ձյան հեքիաթ» հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են երաժշտարվեստ հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով ՝«Ձյան հեքիաթ» երգի հիման վրա նկարահանված անիմացիոն տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սա երգ-եռապատում է, որում համակցվել են Կարո Չալիկյանի ֆոնդի «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» և Կոմիտասի ազգագրական ժողովածուի «Սար-սար» ստեղծագործությունները։ Տեսահոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է։

«Ձյան հեքիաթի» հիմնական նպատակն է պահպանել ու շարունակել ազգային երաժշտության ավանդույթները։ Ինգա և Անուշ Արշակյաններն այս տեսահոլովակով ազդարարում են նոր նախագծի մեկնարկը, որը մեծագույն հարգանքի դրսևորում է այս ձայնադարանը մեզ ժառանգած հանճարեղ մարդկանց հանդեպ։ «Կենաց ծառ» նախագիծն ազգային երաժշտության մշակում և անիմացիոն տեսահոլովակների շարք է։

Նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Տեսահոլովակում օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի մշակած զարդանախշերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում