Գալիք տարին Գյումրու համար կլինի փողոցաշինության եւ զբոսաշրջային տարի

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականը Գյումրու համար կլինի փողոցաշինության եւ զբոսաշրջության տարի, այնպես, ինչպես 2019 թվականը: Անցնող տարում Գյումրին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունեց, պետական նշանակության միջոցառումներ անցկացվեցին:Տարեվերջյան ասուլիսում ամփոփելով տարին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Գյումրիում այսօր բոլորի դեմքին ժպիտ կա, եւ ես՝ որպես քաղաքապետ, շատ ուրախ եմ դրա համար: Իհարկե, այս տրամադրության փոփոխության հարցում շատ կարեւոր է կառավարության, Վարչապետի վերաբերմունքը, նրա կողմից Գյումրին ներկայացնելը, Անկախության տոնակատարությունն այստեղ անցկացնելը, Տիգրան Մանսուրյանի երեկոն Գյումրիում իրականացնելը: Մեր մշակույթի բաժինը բավականին լավ աշխատանք կատարեց այս տարի»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Փողոցաշինության առումով տարին հարուստ էր: Ամենակարեւոր ծրագիրը ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով կատարված փողացաշինական, արտաքին լուսավորության ապահովման աշխատանքն էր: Իրականացված ծրագրի արժեքը մոտ 7 մլն եվրո է, որով 12 կմ ճանապարհ է կառուցվել: Նշանակալից էր նաև Համաշխարհային բանկի 2 մլն դոլար արժեցող վարկային միջոցներով իրականացված ծրագիրը: «Մոտ 3 կմ ճանապարհ է սարքվել քաղաքի պատմական միջուկում: Մի մասը ՎԶԵԲ-ով էր արվել 2018-ին,իսկ 2019-ին վերանորոգվեցին Շիրազի փողոցից մինչեւ Վարդանանց հրապարակ ընկած փողոցները: Գալիք տարում ավելի շատ փողոցներ են վերածվելու շինհրապարակների: «Այդ նպատակի համար 9.4 մլրդ դրամ է տրամադրվելու Գյումրիին, 30-ից ավելի փողոց ենք սարքելու եւ մեկ հրապարակ: Քաղաքի արտաքին լուսավորությունն արդիականացվելու է ամբողջությամբ, շուտով կհայտարարվի մրցույթը: Կնորոգվեն լուսատուները, հենասյուները, եթե գումարը բավարարեց, նաև շենքերի բակերում կունենանք լուսավորություն»: Գյումրիում գործող 24 մանկապարտեզներից 3-ը տնակային են: 2020-ին փոքրիկներին քարաշեն կառույցներ նվիրելու ցանկություն կա: Մեկ նոր մանկապարտեզ էլ Մուշ թաղամասում կառուցելու խնդրանքով այս պահին քաղաքապետը բանակցում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ:

2020-ին Գյումրու մարզադպրոցները կվերանորոգվեն, կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը: Քաղաքապետը գյումրեցի մարզիչ-մարզիկներից այս տարի գոհ էր: «Աշխարհի եւ Եվրոպայի 61 մեդալ ունեցանք, 23-ը ոսկե մեդալներ են: ՀՀ մրցաշարերում 200-ից ավել մեդալներ ունենք: Համահայկական խաղերում հաղթանակ նվաճեցինք: Աննախադեպ են նրանց աշխատանքն ու հաջողությունները»,-ասաց քաղաքապետը: Տարին բարեհաջող էր նաեւ ներդրումների առումով: Մեռյալ կետից Գյումրին միանգամից սկսեց բարձրանալ: «80 հատ շինթույլտվություն են ուզել ներդրողները, արդեն 30-40 շինարարական ավարտ ունենք, ե՛ւ հյուրատներ կան, ե՛ւ սրճարաններ, խանութներ: Հիմնական միջոցը թանկացավ Գյումրիում, որը հնարավորություն տվեց հասկանալու, որ վերջը դու գյուղ չես, քաղաք ես, գյուղաքաղաք չես, երկրորդ քաղաք ես: Պատմական, մշակութային, մարզական քաղաք է Գյումրին: Բայց տուրիստը գալիս է, նույնիսկ քարտեզ չունենք, որ տանք, գնա քաղաքում շրջի: Հիմա հանձնարարել եմ, որ քարտեզ ունենանք, որ տուրիստը մենակ գա, առանց որեւէ մեկի կարողանա կողմնորոշվել»: Այս հարցում Գյումրու խոցելի կետը նորմալ տրանսպորտի բացակայությունն է: Խնդիրն առաջիկայում կկարգավորվի,-նշեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ