Լճաշենում երկրագիտական թանգարանը կգործի եկող տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մշակույթի տան կիսանկուղային հարկն ամբողջությամբ ծառայելու է որպես երկրագիտական թանգարանի տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, թանգարանի տարածքը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Թանգարանի հիմնման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 11,3 միլիոն դրամ, որից 5,1 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 6,2 միլիոն դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին եւ ավարտվել 2019 թվականի նոյեմբերի վերջերին: Սակայն թանգարանի գործունեությունն ապահովելու համար, ինչպես ներկայացրեց Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, դեռեւս որոշակի կարեւոր քայլեր կան անելու, որոնք պահանջում են լրացուցիչ միջոցներ: «Առաջին հերթին պետք է պատվիրենք թանգարանային նյութերի պահպանության ու ցուցադրության հատուկ ցուցափեղկեր: Այնուհետ պետք է թանգարանային հարուստ նյութեր ձեռք բերենք, որոնք տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերվել կամ գտնվել են Լճաշենի տարածքում և պահվում են Հայաստանի մի շարք թանգարաններում: Կան նաեւ կարեւոր նյութեր, որոնք գտնվում են քաղաքացիների մոտ: Մենք ոչ միայն պիտի գիտաշխատողի հաստիք ստեղծենք, այլ նաեւ նրան վերապատրաստման ուղարկենք: Պետք է հանրահռչակենք նաեւ Լճաշենի հնագիտական ու պատմամշակութային արժեքները եւ դրանք ուղղենք հնագիտական տուրիզմի զարգացմանը: Մի խոսքով՝ անելիքները թեեւ շատ են, սակայն կարեւորն այն է, որ գործը սկսվել ու հաջողությամբ է ընթանում»,-նշեց Կորյուն Մարգարյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը